Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացուն խոշտանգելու ահազանգով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հրազդանում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն խոշտանգելու ահազանգով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: «Հրապարակումից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, ինչի մասին հանրությանը տեղեկացրել ենք։ Այնուհետև, Քննչական կոմիտեում նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և խնդիրը հանգուցալուծվում է բացառապես իրավական ընթացակարգերով։ Ոստիկանության համակարգում առերևույթ նման դրվագները բացառիկ են և յուրաքանչյուր ահազանգ ստանում է պատշաճ իրավական գնահատական և ընթացք: Նման դեպքերում որևէ դրսևորում չի կարող անտեսվել կամ մնալ անհետևանք։»,- գրել է Սարգսյանը: Նարեկ Սարգսյանը հավելել է, որ դեպքի վերաբերյալ վերջնական գնահատականը կտրվի իրականացվող քննությունների արդյունքներով։ Քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV- ին հայտնել էր , որ սեպտեմբերի 11- ին Հրազդան – Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում , 7-8 մեքենայով մոտ 10-15 ոստիկաններ կտրել են իր ավտոմեքենայի ճանապարհը , իջեցրել մեքենայից , գցել գետնին և ծեծի ենթարկել ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13639

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով