Հրդեհ Մոլդովական փողոցի շենքերից մեկում. այրվել են կենցաղային իրեր

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 06։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։33-ին, մարվել՝ 06։45-ին։ Այրվել են կենցաղային իրեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13640

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով