Ոչ երանի հաջորդ վարչապետին… պետական բյուջեն՝ ՔՊ-ի նախընտրական բյուջե. 300.000-ին բերելու են՝ քանդեն Հայաստանը. Դավիթ Անանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, նախընտրական ցուցակի ներկայացուցիչ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանն է: Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Այսօր մենք ունենք ծառայություններով, առևտրով ու բնակարանաշինությամբ պահվող տնտեսություն: Մեր ոչ բարեկամ հարևանը՝ Ադրբեջանը, շատ պարզ ու թափանցիկ ասում է՝ ինչ նպատակներ ունի, և 300 000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցնելու իրենց ծրագիրն արդեն քանի տարի է՝ կա: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգն առաջ մղող ադրբեջանական հասարակական կազմակերպությունը պետական ծրագիր է առաջ մղում: Ու մեր հասարակությունը պիտի իմանա, որ, Աստված մի արասցե, եթե իշխանափոխություն հունիսի 7-ին տեղի չունեցավ, այդ հայեցակարգը կյանքի կկոչվի: Ու մի բան էլ՝ դրա իրավական հիմքերը չկան, ու այդ վերաբնակեցումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Հայաստանն ընդունի: Դրա իրավական հիմքերը փակված են միջազգային դատական ատյանների որոշումներով: Փափուկ ուժի կիրառմամբ՝ Հայաստանում ավելի քան 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցմամբ կվերցնեն Հայաստանը, և ինչպես Ալիևն էր ասում՝ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով կգան Հայաստան : Ադրբեջանում չեն թաքցնում, որ Ադրբեջանի և Թուրքիայի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Ու պատահական չէ, որ Բաքվում գովազդային վահանակներին Նիկոլ Փաշինյանն է պատկերված: Այո՛, մենք դեմ չենք, որ Հնդկաստանից և այլ բարեկամ երկրներից գան այստեղ ու աշխատեն, կամ այն երկրներից, ում հետ մենք գոնե դիվանագիտական հարաբերություններ ունենք: Բայց պատկերացնո՞ւմ եք՝ 50,000 հնդիկը վաղը դեմոգրաֆիական ինչ խնդիրներ է առաջացնելու այստեղ: Կա՞ն այդ վերլուծությունները, նորմա՞լ է: Եռացող Մերձավոր Արևելքի արդյունքում Եվրոպա գնացած միգրացիոն հոսքն անհարմարություններ է պատճառում ընդունող երկրներին, որովհետև միգրանտները պահանջներ են դնում իրենց իրավունքների պաշտպանության համար: Մեր պարագայում միգրացիոն ծրագիր չի լինելու: Գալու են սրանց պետական ծրագրով, և ոչ թե սարերում անասուն պահող կամ քաղաքում կանաչի վաճառող թուրք կարդաշն է գալու, այլ ֆիլտրված են գալու, որ Հայաստանը քանդեն: Եվ տարբերությունը հսկայական է՝ Մերձավոր Արևելքի միգրանտները եվրոպական երկրները քանդելու չեն գնում, իսկ այստեղ սրանց ծրագրերով բերվողների պահանջները լինելու են չափազանց ուղղորդված ու կոնկրետ նպատակադրումներով: Թուրքական աշխարհին պետք չէ Հայաստան, որն ունի սուվերենություն: Հետևաբար՝ եկողների նպատակը լինելու է Հայաստանը վերահսկվող տարածք դարձնելը :

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով