Հայաստանն ԱԲ օգտագործողից պիտի դառնա ստեղծող

Հայաստանի առաջին ՊԻԶԱ-ն բացեց մի ծանր հակասություն․ մեր 15-ամյա երեխաների միայն 19 տոկոսն է ընթերցանությունից, 28 տոկոսը՝ մաթեմատիկայից և 28 տոկոսը՝ բնագիտությունից հասնում առնվազն բազային մակարդակի, մինչդեռ նույն սերունդը մտնում է մի աշխարհ, որտեղ արհեստական բանականությունն արդեն ոչ միայն պատասխանում է հարցերին, այլ ծրագրավորում, վերլուծում, նախագծում և աստիճանաբար ստանձնում մարդկային մտավոր աշխատանքի ամբողջական շղթաներ։ ՊԻԶԱ-ի արդյունքներից հետո արդեն պարզ է՝ Հայաստանի դպրոցը պարզապես նոր ծրագրերի կարիք չունի։ Պետք է փոխել հենց կրթության տրամաբանությունը՝ ինչ ենք սովորեցնում, ինչպես ենք չափում արդյունքը և ինչ կարողություններով է երեխան դուրս գալիս դպրոցից։ Եվ հենց այս պահին ՍԹԵՓ․ԷյԱյ ծրագիրը հայկական ավագ դպրոց է մտցնում արհեստական բանականություն, Փայթոն ծրագրավորման լեզու, մեքենայական ուսուցում, բնական լեզվի մշակում և ռոբոտատեխնիկա։ Այս երկու իրականությունների հատման կետում էլ մեր զրույցն է դոկտոր Երվանդ Զորյանի հետ՝ «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, «Սինոփսիս»-ի գլխավոր ճարտարապետ և առաջատար գիտաշխատող, էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ու չիպերի թեստավորման ոլորտի միջազգային հեղինակություն և ՍԹԵՓ․ԷյԱյ կրթական նախաձեռնության հեղինակներից մեկը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13691

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով