Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Պետդումայի ընտրությունների դիտորդական առաքելությանը: ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՀԱՊԿ ԽՎ միջազգային դիտորդական խմբի ղեկավար Ռուստամ Շոխմուրոդը։ «Ո՛չ, Հայաստանը չի մասնակցում, նրանք կասեցրել են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրանք այստեղ չեն։ Դա նրանց որոշումն է», – գործակալությանն ասել է նա։



