Ալիևի օգնականը մեկնաբանել է Ստեփանակերտի մայր եկեղեցու ոչնչացումը

Այսօր՝ մայիսի 1-ին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը եղել է Ստեփանակերտում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ խոսել է նաև Արցախի մայրաքաղաքի՝ հողին հավասարեցված մայր եկեղեցուց ու նշել, որ Հայաստանի տարբեր շրջանակներից հնչող դիրքորոշումները, կապված քաղաքի «վերականգնման հետ», սադրիչ են և սխալ։ «Այժմ վերականգնման և վերակառուցման լայնածավալ աշխատանքներ են կատարվում։ Եվ ապօրինի կառուցված որոշ շինությունների մասով կայացվում են համապատասխան որոշումներ»,- հայկական հետքի ոչնչացումն այսպես է մեկնաբանել Հեքմեթ Հաջիևը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով