ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում

Սեպտեմբերի 20-ին Գյումրու Թատերական հրապարակում կհնչի «Անկախության սիմֆոնիան»՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձին։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: «ՀՀ Կառավարության աջակցությամբ իրականացվող տոնական համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին կմիանան Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և մենակատարներ Լիպարիտ Ավետիսյանը, Նավասարդ Հակոբյանը, Մաշա Մնջոյանը, Սրբուկը և Գոռ Սուջյանը։ Հատուկ ծրագրում կհնչեն հայ կոմպոզիտորների հայտնի ու սիրված ստեղծագործությունները։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան։ Կհանդիպենք սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:30-ին, Գյումրու Թատերական հրապարակում: Եկե՛ք միասին տոնենք մեր հարատև պետության տարեդարձը»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13736

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով