JONY-ն անձնագրում փոխել է անունն ու ազգանունը

Երգիչ JONY-ն, որը հայտնի է «Камин» և «Комета» հիթերով, փոխել է անձնագրային տվյալները։ Փաստաթղթում Ջահիդ Աֆրայիլի փոխարեն այժմ նշված է Մասսիմո Տորիչելլի անունը։ Երգիչը անձնագրի լուսանկարը հրապարակել է սոցիալական ցանցերում, սակայն փոփոխության պատճառը չի հայտնել։ JONY-ի իրական անունը Ջահիդ Աֆրայիլ օղլու Հուսեյնլի է։ Նա ադրբեջանցի է, չորս տարեկանից բնակվում է Ռուսաստանում։ 2021 թվականին նա հաղթել է «Маска» շոուի երկրորդ եթերաշրջանում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13889

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով