Հրաժարվում են բարձրացնել. Ընտրվելու դեպքում ՔՊ-ն առաջիկա 5 տարում կբավարարվի թոշակների ինդեքսավորումով, այն էլ՝ ոչ ամեն տարի

Եթե այնպես ստացվի, որ ՔՊ-ն վերընտրվի, հետագա 5 տարիներին թոշակների իրական բարձրացում չի լինելու։ ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում այս անգամ անվանական թոշակի բարձրացման որևէ պարտավորություն չի ստանձնել, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ էր։ Նախորդ ընտրությունների նախընտրական ծրագրում կոնկրետ թվեր էին գրել, պարտավորվել էին թոշակի միջին չափը 43,500 դրամից դարձնել առնվազն 61,000 դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակը՝ 26,500 դրամից 37,000 դրամ։ Մինչև վերջերս ՔՊ-ն այդ խոստումը չէր կատարել։ Թոշակներն անհամեմատ ավելի ցածր էին, քան խոստացել էին։ Եվ միայն այն բանից հետո, երբ հասկացան, որ դրա պատճառով կարող են կորցնել թոշակառուների ձայների մեծ մասը, ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ, հապճեպ որոշեցին 10 հազար դրամով բարձրացնել թոշակները։ Հավանաբար հաշվի առնելով անցյալի դառը փորձը, այս անգամ նախընտրական ծրագրում թոշակների անվանական բարձրացում չեն նախատեսել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով