ԱՄՆ նախագահ Դոնալդ ։ Նրա խոսքով՝ կառույցը նախատեսվում է համալրել անօդաչու թռչող սարքերի հարթակներով, դիպուկահարների դիրքերով և զինամթերքի պահեստով։ Թրամփի խոսքով՝ կառույցը կկարողանա տեղավորել և պահեստավորել մեծ թվով անօդաչու թռչող սարքեր՝ դրանց արագ տեղակայման հնարավորությամբ։ Դիպուկահարների դիրքեր են նախատեսվում նաև կամարի տանիքում և հարակից հրապարակում։ «ԱՄՆ զինված ուժերի հրատապ խնդրանքով և ազգային անվտանգության շահերից ելնելով՝ ես համաձայնել եմ Արլինգտոնի հուշահամալիրի կամարին կից գտնվող շրջանաձև հրապարակում կառուցել Հաղթական կամար, որի գաղափարը, ըստ նախնական ծրագրերի, առաջ էր քաշվել դեռևս քաղաքացիական պատերազմից տարիներ առաջ։ Այն կկարողանա տեղավորել և պահեստավորել մեծ թվով անօդաչու թռչող սարքեր՝ արագ տեղակայման հնարավորությամբ, ինչպես նաև դիպուկահարներ՝ տանիքում և հարակից հրապարակում։ Բացի այդ, այնտեղ կպահեստավորվի դիպուկահարների համար նախատեսված զինամթերքի զգալի պաշար։ Աշխարհի ոչ մի այլ վայրում նմանատիպ կառույց չի լինի։ 59 խոշորագույն քաղաքներից և մայրաքաղաքներից Վաշինգտոնը աշխարհում միակն է, որը չունի Հաղթական կամար։ Բայց հիմա այն կունենա, և, անկասկած, այն կլինի դրանցից ամենամեծը», – գրել է նա։



