Երեկ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի անվտանգության մի նոր բանաձև․ 29,743 քառակուսի կիլոմետր, միջազգային լեգիտիմություն, պաշտպանունակ բանակ, խաղաղություն և հարևանների հետ տնտեսական փոխկապվածություն։ Նա նույնիսկ մեր պատմական ու հանրային պատկերացումները կապեց պետական անվտանգության հետ։ Սա պարզապես նոր խոսո՞ւյթ է, թե՞ Հայաստանի անվտանգության համակարգի նորովի վերակառուցելու փորձ։ Մեր հյուրն արևելագետ, հակամարտությունների վերլուծաբան, «Ալիք Մեդիայի» հիմնադիր Արսեն Խառատյանն է։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



