Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ 14-ամյա աղջիկ է մահացել

Մայիսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ-Հաղարծին գյուղամիջյան ճանապարհահատվածում ավտովթար է տեղի ունեցել, և կան տուժածներ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բժիշկները վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Պարզվել է, որ Honda Fit մակնիշի ավտոմեքենան Թեղուտ-Հաղարծին գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20-30մ բարձրությունից ընկել ու հայտնվել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին։ Վթարի հետևանքով 38-ամյա Ալմարա Ա․-ն, 12-ամյա Նարեկ Թ․-ն, 3-ամյա Սերգո Թ․-ն և 14-ամյա Նարե Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն ճանապարհին Նարե Թ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։ Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ վիրավորներն ու մահացածը ընտանիքի անդամներ են և բնակվում են Հաղարծինում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով