Արմեն Գրիգորյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել

ՀՀ նախագահը մի շարք պաշտոնյաների ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել նաև Արմեն Գրիգորյանը: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արդյունավետ գործունեության և նվիրումի համար պարգևատրել՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Արմեն Վալերիի Գրիգորյանին, պետական, քաղաքական գործիչ Արայիկ Էդուարդի Հարությունյանին․ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Անանիա Շիրակացու մեդալով՝ Երվանդ Սերյոժի Սերոբյանին, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտոր․ Մովսես Խորենացու մեդալով՝ Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանին, բարերար, մշակութային գործիչ․ Երախտագիտության մեդալով՝ Աշոտ Սեդրակի Վարդանյանին, Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար, մարզպետ Տիգրանի Տոնոյանին․ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի վերահսկող ինժեներ․ «Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝ Գայանե Օնիկի Դեմիրչյանին Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գրանցման վարչության գրանցման բաժնի գլխավոր մասնագետ․ Գագիկ Հմայակի Եգանյանին Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ»,- նշված է նախագահի հրամանագրում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13911

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով