Շվեյցարիան և ՊԳԿ-ն աջակցում են Հայաստանում անտառների մոնիթորինգի համակարգի ստեղծմանը

Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, նորին Գերազանցություն տիկին Անդրեա Բարբարա Բաումանը և Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ստորագրեցին «Աջակցություն Հայաստանում անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծմանը» ծրագրի պայմանագիրը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։ Սույն ծրագիրը համադրելով դաշտային տվյալների հավաքագրումը ժամանակակից տեխնոլոգիաների հետ, ինչպիսիք են, օրինակ՝ հեռահար զոնդավորումը և աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (GIS), հնարավորություն կընձեռի ստանալ ճշգրիտ և համապարփակ տվյալներ անտառային ռեսուրսների վերաբերյալ՝ ներառյալ անտառածածկույթը, անտառների առողջության վիճակը, կենսաբազմազանությունը և ածխածնի կլանումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով