Չելսիի նախկին համասեփականատերը ցանկանում է գնել «Լուկօյլ»-ի միջազգային ակտիվները. FT

Ամերիկացի միլիարդատեր Թոդ Բոելին, որը 2022 թվականին ներդրողների խմբի հետ Ռոման Աբրամովիչից ձեռք բերեց «Չելսի» ֆուտբոլային ակումբը, հետաքրքրված է «Լուկօյլ»-ի արտասահմանյան ակտիվների ձեռքբերմամբ։ Այս մասին Financial Times-ին հայտնել են գործարքի նախապատրաստման գործընթացին ծանոթ երկու աղբյուր։ Նրանց փոխանցմամբ՝ Բոելին մի քանի ամիս շարունակ պատրաստել է ռուսական նավթային ընկերության միջազգային ակտիվների ձեռքբերման առաջարկը։ Ավելի վաղ «Լուկօյլ»-ի հետ այդ ակտիվների ձեռքբերման շուրջ համաձայնության էր եկել ամերիկյան Carlyle Group ներդրումային ընկերությունը։ Գործարքը հաստատվել էր ԱՄՆ Գանձապետարանի օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչության կողմից (OFAC), սակայն վերջնական որոշումը դեռևս կախված է ԱՄՆ նախագահի վարչակազմից։ Ըստ Financial Times-ի՝ հնարավոր պատճառներից մեկն այն է, որ Բոելիի առաջարկվող գործարքում նրա գործընկերների թվում կարող է լինել պետական կազմակերպություն, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների հարուստ ընտանիքներ, որոնք բիզնես կապեր ունեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14587

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով