Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները շտապ խորհրդակցություն կանցկացնեն՝ քննարկելու հութիների հարձակումներին համատեղ արձագանքելու հարցը։ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվելու է նաև Մեքքայի համաձայնագրի շրջանակում Էր-Ռիադին աջակցության հարցը։ Հանդիպման նախապատրաստական աշխատանքները Նյու Յորքում քննարկել են երեք երկրների արտաքին գործերի նախարարները։ Նրանք անդրադարձել են նաև պաշտպանական պայմանագրի քարտուղարության, հանձնաժողովների և աշխատանքային խմբերի ստեղծմանը։ Օգոստոսի 7-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է, որ մասնակից երկրներից մեկի դեմ հարձակումը դիտարկվում է որպես ագրեսիա բոլոր երեք պետությունների դեմ։



