Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Ինչպես տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։



