Նոբելյան մրցանակի դրամական պարգևը կավելանա

«Նոբելյան» հիմնադրամը 2026 թվականին Նոբելյան մրցանակի դրամական պարգևը կավելացնի մոտ 1,22 մլն դոլար․ հայտնում են հիմնադրամից։ «Նոբելյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հաննա Սթյերնեն նշել է, որ մրցանակի չափի ավելացմամբ հիմնադրամը ցանկանում է պահպանել մրցանակի երկարաժամկետ նշանակությունն ու դրա ֆինանսական արժեքը ժամանակի ընթացքում։ Վերջին 15 տարիներին մրցանակի չափը մի քանի անգամ փոփոխվել է։ 2012 թվականից ի վեր մրցանակի գումարը երեք անգամ ավելացվել է։ 2026 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները կհայտարարվեն հոկտեմբերի 5-12-ը։ 2025 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը ստացել են Ջոել Մոկիրը, Ֆիլիպ Աղիոնը և Փիթեր Հաուիթը, խաղաղության մրցանակը՝ Վենեսուելայի նախկին պատգամավոր Մարիա Կորինա Մաչադոն, իսկ քիմիայի ոլորտում՝ Սուսումե Կիտագավան, Ռիչարդ Ռոբսոնը և Օմար Յաղին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14310

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով