Ռուսաստանի Սախայի Հանրապետության՝ Յակուտիայի Էլգայի ածխի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել։ Յակուտիայի դատախազությունը հայտնել է, որ սեպտեմբերի 26-ին պահուստային պոմպակայանում եռակցման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ «Միջադեպի հետևանքով կան զոհեր։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ բռնկման հետևանքով մի քանի մարդ է զոհվել։ Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու քրեագետները։ Հարուցվել է քրեական գործ՝ շինարարական և այլ աշխատանքների իրականացման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու և անզգուշությամբ երկու կամ ավելի մարդու մահ պատճառելու հոդվածով։



