Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի ժամանելու Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերմանական DPA գործակալությունը։ Այսպիսով, թվով 8-րդ գագաթնաժողովն առաջին անգամ կանցկացվի առանց գերմանական կառավարության ղեկավարի։ «Գերմանիայի կանցլերը չի կարող ուղևորվել՝ այլ պարտավորությունների պատճառով։ Գերմանիայի կանցլերն արդեն մասնակցել է քաղաքական համայնքի 2 հանդիպման և ակտիվ կապի մեջ է բազմաթիվ մասնակիցների հետ»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը՝ ի պատասխան DPA գործակալության հարցման: Նշվում է, որ Մերցը մայիսի 4-ին Բեռլինում կմասնակցի Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահության նիստին։ Կանցլերի մասնակցությամբ այլ հրապարակային միջոցառումների մասին կառավարության մամուլի ծառայությունը դեռ չի հայտնել:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5795

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով