Մայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Մայիսի 5-ին Գյումրիում կայանալիք «Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա» խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով, քաղաք բարձրաստիճան պաշտոնյաների և մեծաթիվ հյուրերի այցելությամբ պայմանավորված՝ քաղաքում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։ «Մայիսի 2-ից մինչև 5-ը մասնակիորեն փակ են լինելու Հաղթանակի պողոտայի, Սպանդարյան փողոցի խաչմերուկից դեպի Վարդանանց հրապարակ տանող հատվածում գտնվող փողոցները։ Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող բոլոր մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները»,- տեղեկացնում են աշխատակազմից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով