«Tesla»-ն սկսում է «Semi» էլեկտրական բեռնատարների մատակարարումները

«Tesla»-ն այս շաբաթ սկսում է «Semi» էլեկտրական բեռնատարների մատակարարումն առաջին խմբի հաճախորդներին։ Երկար հեռավորությունների բեռնափոխադրումների համար նախատեսված «Semi»-ն «Tesla»-ին թույլ է տալիս ընդլայնվել էլեկտրական սեդանների և ամենագնացների շուկայից դեպի առևտրային բեռնափոխադրումներ։ Ընկերությունը չի հայտնել բեռնատարների արտադրության ծավալների կամ գների մասին, սակայն կրկին նշել է, որ Նևադայի գործարանում նախատեսում է տարեկան արտադրել 50 հազար «Semi»։ Միջոցառմանը մասնակցել են «Tesla»-ի խոշոր հաճախորդները, այդ թվում՝ «PepsiCo»-ն, «DHL»-ը և «US Foods»-ը։ Նրանց տարբերանշաններով բեռնատարները ցուցադրվել են գործարանի տարածքում։ «Semi»-ն առաջին անգամ ներկայացվել է 2017 թվականին, իսկ արտադրության մեկնարկը նախատեսված էր 2019-ին։ Առաջին բեռնատարը զանգվածային արտադրության գծից դուրս է եկել այս տարվա ապրիլին, իսկ մեծածավալ արտադրության մեկնարկը նախատեսվում է 2026 թվականին։ «Tesla»-ն սահմանափակ քանակով «Semi»-ների մատակարարումները, այդ թվում՝ «PepsiCo»-ին, ԱՄՆ-ում սկսել էր դեռ 2022 թվականի վերջին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14414

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով