2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

, իսկ Երևանը կդառնա ԱՊՀ սպորտային մայրաքաղաք։ Համապատասխան որոշումն ընդունվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Նիստին Հայաստանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը։ Խորհրդի նիստն անցկացվել է սեպտեմբերի 27-ին՝ Ալմաթիին «ԱՊՀ սպորտային մայրաքաղաք–2026» կարգավիճակը հաստատող հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո։ Նիստին մասնակցել են ԱՊՀ 9 պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության արդիական հարցեր։ Կողմերը ներկայացրել են ոլորտում իրականացվող աշխատանքները, փոխանակվել փորձով, ինչպես նաև անդրադարձել հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններին։ Նախատեսվում է, որ 2029 թվականի ԱՊՀ մարզական խաղերի շրջանակում Հայաստանում կանցկացվի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14502

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով