Փրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածից

Մայիսի 2-ին, ժամը 15։03-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, վիրավոր արագիլ կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արագիլին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով