Օնիկ Գասպարյան, «մի՛ արատավորիր քո գեներալի պագոնները»

Մոտ երկու շաբաթ է՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի համատեքստում քննարկումների օրակարգ է վերադարձել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, պատճառը փակ քննարկում կազմակերպելու նրա վերջին առաջարկն է: « Առաջարկում եմ Ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին և զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։ Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն»,- նշվում է գեներալի տարածած հայտարարության մեջ, որին 168.am-ն անդրադարձել է: Գրեթե նույն ժամանակում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ում, ըստ էության, Օնիկ Գասպարյանը ևս հրավիրում էր փակ հանդիպման, 24News -ի հետ զրույցում անդրադառնալով ԳՇ նախկին պետի առաջարկին՝ նշել է.

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5795

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով