Ռուսաստանը և Մոնղոլիան ստորագրել են 2027–2031 թվականներին ռազմական ոլորտում ռազմավարական գործընկերության պլան: Այս մասին Telegram-ում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունը նշել է, որ աշխատանքային այցով Մոնղոլիա է մեկնել Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Վասիլի Օսմակովը: Նա երկկողմ հանդիպում է անցկացրել մոնղոլ պաշտոնակից գեներալ-մայոր Դաշցեդենգիյն Բաասանդամբայի հետ։ «Հանդիպման արդյունքներով կողմերն ստորագրել են 2027–2031 թվականներն ընկած ժամանակահատվածում ռազմական ոլորտում ռուս-մոնղոլական ռազմավարական գործընկերության պլան, որն ուղղված է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցությանը համակարգված և երկարաժամկետ բնույթ տալուն»,- հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունում:



