ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեի հետ: Նա Երևանում է գտնվում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Միսաք Մանուշյան» անունը կրող շրջանավարտների հոսքի դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը: «Հայաստանում ֆրանսիական համալսարանում Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի ձևավորումը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանի և Ֆրանսիայի պատմական և մշակութային կապերի մասին: Սա նշանակում է, որ խոսում ենք ոչ միայն բուհում մասնագիտություն ձեռք բերելու, այլև ընդհանուր արժեքներ ձևավորելու մասին»,- ողջունելով հյուրին՝ նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա ընդգծել է բուհի կարևոր դերակատարությունը Հայաստանի կրթական համակարգում և շեշտել՝ Կառավարությունը ջանքեր է գործադրում բարձրագույն կրթության համակարգի զարգացման ուղղությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14560

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով