168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան է։ Զրույցում անդրադարձ է կատարվել Աննա Հակոբյանի՝ «Անկախ դիտորդ»-ի և անձամբ Դանիել Իոաննիսյանի դեմ հնարավոր հայցերին, նախընտրական շրջանում Փաշինյանի ու նրա թիմի մեկնարկած սոցիալական ծրագրերի ինտենսիվ աճին՝ որպես պաշտոնյա ու նախընտրական թեկնածու սերտաճած այցերին, խոստումներին, անհավասար նախընտրական պայքարի դրսևորումներին, դրանց կանխարգելման հնարավորություններին։ Հարցադրումների մեկ այլ խումբ վերաբերել է հիբրիդային գործակալների դեմ պայքարի իրական նպատակների պարզաբանմանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ կողմից Հայաստանի ընտրությունների ռուսաստանյան միջամտության գործիք հանդիսացող Facebook-յան և Youtube-յան օգտահաշիվների ցանկի օբյեկտիվությանը։ Առանձին անդրադարձ է եղել «խաղաղության» հեռանկարին՝ ադրբեջանական շարունակական նկրտումների, Արցախում հայկական հետքը վերացնելու, Սահմանադրությունը փոխելու ու Հայ Առաքելական եկեղեցին բոյկոտելու պահանջների ֆոնին, և այլն։



