Հայաստանի վառելիքի շուկայում մի քանի տարվա ընթացքում տեղի է ունեցել նկատելի վերադասավորում։ Ռուսաստանից մատակարարումների մասնաբաժինը կրճատվել է, փոխարենը մեծացել է այլ երկրների դերը, իսկ 2025-ի վերջից շուկա է մտել նաև ադրբեջանական վառելիքը։ 2026-ի առաջին կիսամյակի մաքսային տվյալներով՝ ընդհանուր նավթամթերքների ներմուծման մեջ արդեն առաջին տեղում Թուրքիան է, Ռուսաստանը՝ երկրորդը։ Այս վերադասավորման արդյունքում կարո՞ղ ենք ասել՝ Հայաստանը դառնում է ավելի անկախ մեկ մատակարարից, և այդ փոփոխության համար ինչ գին է վճարում սպառողը։ Այս մասին խոսել ենք տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, իրավաբան Սուրեն Պարսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



