Լիբանանյան , հաղորդել է Fars-ը։ Լիբանանի խորհրդարանում «Հեզբոլլահի» ներկայացուցիչ Հասանը հայտարարել է. «Լիբանանում ոմանք ընկել են ԱՄՆ-ին վստահելու ծուղակը․ նրանք գնացել են Վաշինգտոն և հանդիպել Իսրայելի դեսպանին, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի մասին, որը մինչ այժմ չի իրականացվել»,- փոխանցել է իրանական գործակալությունը։ Նրա խոսքով՝ շարժումը հրադադարի համար ունի հինգ պայման. • ագրեսիայի դադարեցում՝ առանց որևէ պայմանի, • Իսրայելի ամբողջական և անվերապահ դուրսբերում․ «մենք չենք համաձայնի որևէ կարմիր գծի կամ այլ սահմանափակումների», • տեղահանված անձանց վերադարձ իրենց բնակավայրեր, • գերիների վերադարձ, • ավերված շրջանների վերականգնում։



