ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը, որի կազմում ներառված էին երկու տասնյակից ավելի ԵՄ անդամ երկրների, Արտաքին գործողության եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ, սեպտեմբերի 29-ին այցելել է Կիրանց։ Պատվիրակությունը շրջայց է կատարել Կիրանց բնակավայրում, այցելել է Կիրանցի հիմնական դպրոց, Սուրբ Երրորդություն եկեղեցի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածը։ Այցի շրջանակում պատվիրակությանը ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները։ Ծանոթացել են նաև սահմանազատման գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին:



