Հայաստանի պաշտպանական բյուջեն 2027 թվականին նախատեսվում է հասցնել 616.5 միլիարդ դրամի։ Գործադիրի որոշումը պարզ հարց է առաջ բերում՝ Հայաստանը պարզապես վերազինո՞ւմ է բանակը, թե՞ կառուցում է պաշտպանական նոր համակարգ։ Հայաստանը բանակը փոխում է ոչ միայն զենքով։ Փոխվում է ծառայության կազմակերպումը, տեխնոլոգիական հենքը, ԱԹՍ-ների դերը, պահեստազորը, ռազմական կրթությունը, կարգապահության նկատմամբ մոտեցումը և միջազգային համագործակցության աշխարհագրությունը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վերջին հայտարարություններից մի քանիսը հատկապես ուշագրավ են։ Նա հայտարարել է, որ գործող ԱԹՍ վարչությունը առաջիկայում վերածվելու է ԱԹՍ զորքերի։ Վերջին շաբաթներին նա նաև պարբերաբար անակնկալ ու վաղ առավոտյան ստուգայցեր է կատարում զորամասերում՝ հետևելով վերկացին, ֆիզիկական պատրաստությանը, կարգապահությանը, ծառայության կազմակերպմանը և մարտական պատրաստության վիճակին։ Մեր հյուրն է Վազգեն Ղազարյանը՝ ՀՀ Հանրային խորհրդի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



