Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում առաջիկա օրերին կայանալիք խոշոր իրադարձություններին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջիկա օրերին Հայաստանում կայանալիք խոշոր իրադարձությունների մասին։ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հիշեցրել է, որ մայիսի 4-ին Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Հայաստանում կլինեն մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ։ Նա նշել է, որ մայիսի 5-ին տեղի է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան, որի շրջանակներում Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը նաև կայցելեն Գյումրի, որտեղ ներկա կգտնվեն հայ և ֆրանսիացիա աստղերի մասնակցությամբ համերգին։ Փաշինյանն ընդգծել է, որ մայիսի 5-ին տեղի է ունենալու նաև Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով