Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշները տարեսկզբից ի վեր աճել են 10%-ով՝ նախորդ տարվա համեմատությամբ, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Ակտիվորեն ավելացնում ենք փոխադարձ առևտուրը։ Հունվարից հուլիս այն աճել է 10%-ով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ», – ասել է նա։



