Անցյալ շաբաթ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Քոուլ Թոմաս Ալենի փաստաբանները հայտարարել են, որ նրան զրկում են արժանապատվությունից և ռեսուրսներից՝ ինքնասպանությունը կանխելու անհարկի միջոցառումների պատճառով, հայտնում է NBC News-ը։ Շաբաթ օրը ներկայացված միջնորդության մեջ փաստաբանները պահանջել են Ալենի վրայից հանել ինքնասպանության հետ կապված բոլոր սահմանափակումները՝ դրանք «նվաստացուցիչ» որակելով։ Փաստաբանները գրել են, որ նրան «ինքնասպանության հակում ունեցողների ցուցակում ներառելը և նախազգուշական միջոցները հավասարազոր են ԱՄՆ Սահմանադրությամբ սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի դրույթների խախտմանը», քանի որ նա «ինքնասպանության հակման որևէ նշան չի ունեցել»։ Ըստ պաշտոնյաների, Ալենը զինված է եղել մի քանի ատրճանակով և դանակներով, երբ ներխուժել է Washington Hilton հյուրանոցի անցակետ, որտեղ ապրիլի 25-ին անցկացվում էր միջոցառումը։



