Իլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ

ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենթը բարձր է գնահատել գործարար Իլոն Մասկին՝ նշելով, որ լիովին աջակցում է նրա՝ պետական կառավարման ոլորտում իրականացրած նախաձեռնություններին։ «Ես Իլոնի մեծ երկրպագուն եմ և լիովին աջակցում եմ այն ամենին, ինչ նա փորձում էր անել պետական կառավարման ոլորտում։ Մենք ինչ-որ առումով նման ենք մարզական թիմի։ Հանդերձարանում կարող եք վիճել, բայց երբ դուրս եք գալիս խաղադաշտ, գործում եք միասին և անում եք նույն գործը։ Նա հիասքանչ է։ Նա, ըստ էության, մեզ տանում է Մարս», – ասել է Բեսենթը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14919

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով