«Հայաստան» դաշինքի հայտարարությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ

«Սիրելի հայրենակիցներ, Հունիսի 4-ին Երևանում նախատեսված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, իսկ հաջորդ օրը՝ ԵՄ–Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Սրանք իրապես կարևոր իրադարձություններ են, որոնց բովանդակային նշանակությունը Հայաստանի համար կարող էր լինել շատ ավելի մեծ, եթե հաշվի առնվեր այս միջոցառումների անցկացման ժամանակահատվածը։ Ներքաղաքական լարված մթնոլորտում, համապետական ընտրություններից շաբաթներ առաջ նման միջոցառումների անցկացումը Հայաստանի իշխանությունների կողմից անխուսափելիորեն ներկայացվելու է որպես արտաքին զորակցություն, իսկ եվրոպական քաղաքական շրջանակները ուղղակիորեն ներգրավվելու են հայաստանյան ներքաղաքական գործընթացներում։ Եվս մեկ անգամ ցանկանում ենք նշել, որ Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները եղել են, կան և շարունակելու են մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։ Սակայն Հայաստանի իշխանությունների հետաքրքրությունը ոչ թե ՀՀ–ԵՄ հարաբերությունների բովանդակային զարգացումն է, այլ եվրոպական քաղաքական շրջանակներին Հայաստանի ներքաղաքական գործընթացներում օգտագործելը։ Ցավով արձանագրում ենք, որ Եվրոպական միության գործադիր իշխանությունը ներկայացնող անձանց հայտարարությունները միայն ավելացնում են մեր մտահոգությունները առ այն, որ Հայաստանի իշխանությունների մանիպուլյատիվ գործողությունները, կարծես, ստանում են եվրոպական սատարում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով