Աբու Դաբիում քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը սեպտեմբերի 26-30-ը հայաստանյան ներկայացուցչական պատվիրակության կազմով Աբու Դաբիում մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ համագումարին։ Այդ մասին հայտնում են կոմիտեից: Այցի շրջանակում Արթուր Նահապետյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազ Համադ Սաիֆ Ալ Շամսիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները։ Համագումարի օրակարգում ընդգրկված են եղել հանցավորության դեմ պայքարի և կանխարգելման, քրեական արդարադատության համակարգերի բարելավման, իրավունքի գերակայության խթանման և միջազգային փոխգործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14999

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով