ԱՄՆ զինված ուժերը հոկտեմբերի 4-ին հայտնել են, որ Կարիբյան ծովում հարված են հասցրել արագընթաց նավակի, որը ենթադրաբար կապված է եղել թմրանյութերի մաքսանենգության հետ։ Հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել։ ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը X-ում արված գրառման մեջ նշել է, թե «հաստատված հետախուզական տվյալները վկայում են թմրանյութերի մաքսանենգության գործում նավի ակտիվ մասնակցության մասին»։ ԱՄՆ զինված ուժերը հարվածի հետևանքով զոհվածներին անվանել է «նարկոահաբեկիչներ»։ Reuters-ը գրում է, որ Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում ենթադրաբար թմրանյութերի մաքսանենգության հետ կապ ունեցող նավերի ուղղությամբ ԱՄՆ-ի իրականացրած հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 220 մարդ։ Միացյալ Նահանգներում և այլ երկրներում փորձագետներն ու իրավապաշտպանները կասկածի տակ են դրել այդ հարվածների օրինականությունը։ Human Rights Watch-ը, Amnesty International-ը և ՄԱԿ-ի անկախ փորձագետները հայտարարել են, որ հարվածներն անօրինական արտադատական սպանություններ են։



