Թալին-Սասնաշեն ճանապարհին «Opel»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավnր

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Լաերտ Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Թալին-Սասնաշեն ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Shamshyan.com -ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով