Կանադայի Քվեբեկում ընտրություններում հաղթել է անկախության կողմնակից կուսակցությունը

Կանադայի ֆրանսախոս Քվեբեկ նահանգում կայացած ընտրություններում հաղթել է անկախության կողմնակից Քվեբեկյան կուսակցությունը։ Կուսակցության առաջնորդ Պոլ Սեն-Պիեռ Պլամոնդոնը կդառնա նահանգի հաջորդ վարչապետը, հայտնում է AFP-ն։ Կուսակցությունը հայտարարել է, որ նախատեսում է անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնել, սակայն միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։ Սա Քվեբեկի անկախության երրորդ հանրաքվեն կլինի․ նախորդները տեղի են ունեցել 1980 և 1995 թվականներին, և երկու դեպքում էլ անկախության կողմնակիցները պարտվել են։ 1995-ին տարբերությունը նվազագույն էր՝ միասնության կողմնակիցները ստացել էին ձայների 50,58%-ը։ Վերջին հարցումների համաձայն՝ ներկայում Քվեբեկի անկախության գաղափարին աջակցում է նահանգի բնակչության մոտ 30%-ը։ Միևնույն ժամանակ, Կանադայի մեկ այլ նահանգում՝ Ալբերտայում, նմանատիպ հանրաքվե նախատեսվում է անցկացնել երկու շաբաթ անց։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15120

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով