Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆ

Երևանը փորձում է պատասխանատվությունը բարդել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի հնարավոր դուրսբերման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելու փորձերը տեղավորվում են հայկական ներկայիս քաղաքական մտածելակերպի ուշագրավ առանձնահատկության շրջանակում», – նշել է նա։ Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները փորձում են ներքաղաքական որոշումների պատասխանատվությունը բարդել արտաքին դերակատարների վրա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15155

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով