Իրանի դերը վերաիմաստավորվում է․ կարևոր է, որ Սյունիքը դառնա հանգույց

Հայաստան–Իրան հարաբերությունները մտնում են նոր փուլ։ Հայաստանը խորացնում է կապերը Միացյալ Նահանգների հետ, իսկ Իրանը զգուշությամբ է հետևում ամերիկյան ներկայության աճին Հարավային Կովկասում։ Միևնույն ժամանակ երկու երկրները միմյանց համար ունեն կենսական նշանակություն՝ Հայաստանը Իրանի ճանապարհն է դեպի հյուսիս, Իրանը՝ Հայաստանի կարևոր ելքը դեպի հարավ։ Հիմնական հարցն այսօր սա է․ կարո՞ղ է Հայաստանն այնպես կառուցել իր նոր ճանապարհներն ու գործընկերությունները, որ տարբեր ուժերի շահերը ոչ թե բախվեն այստեղ, այլ Հայաստանի կայունությունը դարձնեն բոլորի շահը։ Այս հարցերի մասին զրուցել ենք Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Մերձավոր Արևելքի և տարածաշրջանային քաղաքականության վերլուծաբան Շահան Կանդահարյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15166

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով