Շաքիի դեպքը միանգամից բացեց մի քանի ծանր հարց՝ սահմանի վերահսկողությունից ու պետական արձագանքից մինչև խաղաղության քաղաքականության իրական ամրությունը։ Վարչապետն երեկ փորձեց այդ միջադեպը տեղավորել նոր տրամաբանության մեջ՝ ընդգծելով, որ ադրբեջանցի զինծառայողի հարցը չպետք է կապել Բաքվում պահվող հայ գերիների հետ, իսկ հնարավոր հանցագործությունը պետք է քննվի Հայաստանի իրավազորության ներքո։ Միաժամանակ Հայաստանը առաջ է տանում TRIPP-ը, խոսում Թուրքիայի հետ սահմանի բացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման մասին, մինչ Մոսկվան վերադառնում է նոյեմբերի 9-ի մեխանիզմներին, գազի գնին և ռազմաբազայի թեմային, իսկ Թեհրանը շարունակում է զգուշությամբ վերաբերվել տարածաշրջանում ամերիկյան ներկայության խորացմանը։ Այսօր գլխավոր հարցը սա է՝ Հայաստանն ունի՞ բավարար քաղաքական, անվտանգային և տնտեսական կարողություն այս նոր միջավայրում սեփական օրակարգը վարելու համար՝ առանց արտաքին ճնշումների և ներքին քաղաքական շահարկումների գերի դառնալու։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



