Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը հոկտեմբերի 7-ին հայտարարել է, որ երկրի իշխանությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում են Սև ծովում նավագնացությանը սպառնացող վտանգները բացառելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ «Փորձում ենք օգտակար լինել Սև ծովում նավագնացության անվտանգության հարցում, միաժամանակ ուշադրություն դարձնել հացահատիկի և էներգակիրների արտահանման վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հրատապ մտահոգություններին, հարվածներից զերծ մնալու հնարավորությանը»,- նշել է Ռ․ Ջայսվալը։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանում պետք է դադարեցվեն հարձակումները առևտրային նավերի և նավաստիների վրա, անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերականգնվել ազատ և անխոչընդոտ նավագնացությունն ու առևտուրը միջազգային ծովային ուղիներով։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ իր երկիրը Սև ծովում անվտանգության ապահովման և այլ հարցերի շուրջ կապ է պահպանում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15233

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով