ԱՄՆ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում. Ռուբիո

Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած կառուցողական դեր ստանձնել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար: Այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում։ «Դիվանագիտական լուծումը մեզանից հեռանում է, սակայն, եթե կարողանանք կառուցողական դեր խաղալ, մենք պատրաստ ենք հասնել դրան», – ասել է նա։ Պետքարտուղարն ընդունել է, որ այսօր բանակցությունների միջոցով ճգնաժամի ավարտի հեռանկարները չեն երևում, սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել որոնել ցանկացած հնարավորություն խաղաղ հանգուցալուծման հասնելու համար։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ում մտահոգությամբ են հետևում իրավիճակի զարգացմանը և էսկալացման ռիսկերին, որոնք կարող են հանգեցնել հակամարտության մասշտաբների ընդլայնմանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15389

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով