Սիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սիփանիկ գյուղի վարչական տարածքում գտնվող ձկնաբուծարանը զբաղվում է ապօրինի գործունեությամբ։ Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները հոկտեմբերի 5-ին մեկնեցին Սիփանիկ, որտեղ առկա մի քանի ջրավազանում բուծում և իրացնում էին իշխան տեսակի ձուկ։ Ձկնաբուծությամբ զբաղվող 32-ամյա տղամարդը հայտնեց, որ ջրավազաններին ջուր մատակարարելու համար օգտվում են մոտակա գետակից, սակայն գործունեության օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ չներկայացրեց։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։ Հանգամանքները պարզվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15324

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով