Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Հայաստանի ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում հոկտեմբերի 8-ին տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 6-ին ժամը 18։00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։ «Ըստ ստացված տեղեկությունների՝ կատարվածը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը»,– հայտնում են Ոստիկանությունից։ Տղայի մայրը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։ Նույն օրը 55-ամյա կինը հայտնաբերվել է իր բնակարանում, ձերբակալվել և տեղափոխվել Սիսիանի բաժին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15534

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով