«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով՝ վթարավերականգնողական աշխատանքների արդյունավետությունն ու օպերատիվությունը բարձրացնելու նպատակով։ Նախատեսված 25 նոր «Pickup» տեսակի մեքենաները և 3 ավտոաշտարակներն արդեն այսօր կտրամադրվեն մարզային մասնաճյուղերին։ Առաջիկայում ավտոպարկը կհամալրվի ևս 3 ավտոաշտարակներով և 3 մանիպուլյատորներով։ Նոր տրանսպորտային միջոցներն ու մասնագիտացված տեխնիկան կծառայեն բացառապես վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող խմբերին։



