Այսօր տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը, որը նույնպես ներկա է եղել բացմանը։ «Ինձ համար, թիմի ու ընկերության աշխատակիցների համար իսկապես անչափ կարևոր ու պատասխանատու օր էր: Իսկ այս օրվան նախորդել է հսկայական աշխատանք, ամենատարբեր խնդիրներ, երբեմն անլուծելի թվացող խնդիրներ, դժվարություններ, և դրանք հաղթահարվել են թիմային ու համատեղ աշխատանքի, կառավարության ու տարբեր պետական գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել: Եթե մի քանի կարճ տեղեկատվություն նշենք, ապա Ամուլսարի ծրագրի տնտեսական հիմնական ցուցանիշները հետևյալը կլինեն. 130 մլն ԱՄՆ դոլար տարեկան՝ պետական բյուջե վճարվելիք հարկեր ու ռոյալթիներ: 1.5–2%՝ Հայաստանի ՀՆԱ-ի վրա ակնկալվող դրական ազդեցություն: Ավելի քան 4,000 աշխատատեղ՝ ուղղակի և անուղղակի զբաղվածության հնարավորություններ։ 7–9 մլն ԱՄՆ դոլար տարեկան՝ Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքների զարգացման ծրագրերին ուղղվելիք միջոցներ: 210,000 ունցիա ոսկի տարեկան՝ հանքավայրի արտադրության նախատեսվող ծավալ»,- նշել է նա: Մեր ընկերությունը նոր խոսք ունի ասելու հանքարդյունաբերության ոլորտում: Բոլորիս շնորհավորում եմ այս կարևոր մեկնարկի առթիվ:



